Կրիսպի Մկնիկը
Բեմադրիչ`
Արթուր Սարիբեկյան
Կոմպոզիտոր`
Վահե Հայրապետյան
Նկարիչ`
Մերի Արեյան
Պարուսույց`
Նարինե Միրզոյան
Մանկական երաժշտական նոր ներկայացում` մեկ գործողությամբ
Ներկայացումը պատմություն է գրագետ, բայց չափազանց վախկոտ ու բարի մի մկնիկի մասին, ում անունն է Կրիսպի: Նա ապրում է մի տան ձեղնահարկում և մշտական ահ ու սարսափի մեջ է: Եվ ահա մի օր նա որոշում է իր գիտելիքների շնորհիվ ստեղծել այնպիսի մի հրաշագործ լուծույթ՝ էլիքսիր, որը նրան կդարձնի քաջ ու անվախ: Հետագա գործողությունների ընթացքում Կրիսպի մկնիկին ընկերակցում են աղավնի Գուլյան և «խիզախ ծովահեն» թութակ Չիկոն: Վերջինս փորձում է մկնիկին համարձակ դարձնել գանձեր որոնելու արկածներով լի իր առաջարկով: Գուլյան և Չիկոն տարբեր հետաքրքիր իրավիճակներ են հորինում մկնիկի համար և, ի վերջո, բոլորը միասին գտնում են իսկական գանձը: Իսկ թե ի՞նչ գանձ են գտնում նրանք, սիրելի փոքրիկներ և հարգարժան ծնողներ, դուք կիմանաք ներկայացման ընթացքում:
1 ժամ տևող ներկայացումը հագեցած է հրաշալի, ճաշակով գրված երաժշտությամբ ու պարերով, բեմական գեղեցիկ ձևավորմամբ ու դինամիկ, ինտերակտիվ ընթացքով:
Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ: