Frida Day
Երեսուներկու վիրահատություն։
Տառապանքի քսանինը տարիներ։
Երջանկության ակնթարթներ՝ հափշտակած նկարելու պրոցեսից։
Կիրք։ Գույներ։ Գրավչություն։
Նոյեմբերի 18-ին #LoftYerevan-ը կվերածվի Ֆրիդա Կալոյի հանրահայտ «Կապույտ տանը»։ Եվ Դուք կհայտնվեք 20-րդ դարասկզբի Մեքսիկայում՝ հեղափոխությունների, թեժ մթնոլորտի ու սիրո կիզակետում։ Մենք Ձեզ կնետենք Ֆրիդայի սյուրռեալիստական օվկիանոսն, ու Դուք կլողաք այնտեղ՝ աչքերը հառած նրա երազային տիեզերքին։
Այդ օրը մեզ մոտ սպասվում է․
- «Ֆրիդայի դրախտի ճանապարհը» թեմայով դասախոսություն՝ ժամանակակից արվեստի գիտակ, արվեստագիտության թեկնածու, արվեստի քննադատ Աննա Գալստյանի կողմից
Ժամը 19։00-ից՝
- Պերֆորմանս | պոետ Հասմիկ Սիմոնյան
- Tropicana band
- «Frida» հագուստի հավաքածուի ցուցադրություն | մոդելավորող Սվետա Մկրտչյան
- Գեղանկարչական ցուցադրություն-պերֆորմանս | Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
- Պարային պերֆորմանս
- Թեմատիկ ֆոտոանկյուն
- Մեքսիկական խոհանոցի եւ խմիչքի հյուրասիրություն
- Ֆիլմի ցուցադրություն | Frida by Julie Taymor
Միջոցառմանը կարող են մասնակցել 18+ տարիքային խմբի ներկայացուցիչներ։
Մուտքավճար՝ 2500 դրամ
© Նախագծի հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են «Լոֆթ» կենտրոնին։