Ժողովրդական երգերի ուսուցման բաց դաս
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հայկական ժողովրդական երգերի ուսուցման բաց դաս «Խազեր» երգչախմբի անդամների մասնակցությամբ:
Միջոցառումը կվարեն դիրիժոր, «Խազեր» երգչախմբի հիմնադիր, խմբավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի խմբավար Անի Նավասարդյանը և «Խազեր» երգչախմբի անդամներ Մերի Սերոբյանն ու Վահե Պապյանը:
«Խազեր» երգչախումբը ստեղծվել է 2012 թվականին կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ:
Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ...), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտությունը տարածելու և զարգացնելու գաղափարը:
Մուտքն ազատ է: