Սիրո բարեխոս Սբ. Սարգսի օրը Նոյյան տապանում
Սիրելի, սիրելի ընթերցող,
եթե սիրում ես ու նաև սիրում ես կարդալ, ապա այս օրը հենց քեզ համար է:
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, որ հռչակվել է երիտասարդների օրհնության օր, այս տարի նշվում է հունվարի 27-ին: Մեկ ուրիշ բարեխոս, որ առավել հայտնի է Ջեյմս Ջոյս անունով, ասում էր՝ կյանքը կարճ է, որպեսզի քեզ թույլ տաս վատ գրքեր կարդալ: Եվ ուրեմն ի զեն և յառա՜ջ:
«Նոյյան Տապան» գրախանութը պատրաստել է մի շարք անակնկալներ սիրահարվածների, սիրահարվել պատրաստվողների և նրանց համար, որ կուզեին սեր խոստովանել, բայց բառերը քչություն են անում մի տեսակ:
Եվ ուրեմն ի՞նչ անել և ի՞նչ է սպասվում հունվարի 27-ին:
✔ Ս ի ր ա յ ի ն բանաստեղծությունների ը ն թ ե ր ց ու մ
Ժամանակակից հայ հեղինակները կընթերցեն իրենց բանաստեղծությունները: Ընթերցողները հնարավորություն կունենան ձեռք բերել հեղինակների ինքնագրով գրքեր:
Սկիզբը՝ 14:00
✔ Գ ր ք ափունջ
Վաղանցուկ ծաղկեփնջի փոխարեն նվիրեք Ձեր սիրելիին գրքեր:
Մենք առանձնացրել ենք գրքեր, որոնց վերնագրերում առկա են ծաղկային անվանումներ, օրինակ՝
Ումբերտո Էկո. Վարդի անունը
Ռեյ Բրեդբերի. Գինի խատուտիկներից
Դենիել Քիզ. Ծաղիկներ Էլջերնոնի համար
✔ Կույր ժամադրություն գ ր ք ե ր ի հետ
Փորձեք գուշակել, թե սիրային տրամադրությամբ փաթեթավորված գրքերի ետևում այն ովքե՞ր են թաքնվել: Իհարկե, կան հուշումներ, օր.՝
- 19-րդ դարում ծնված այս երիտասարդ ամերիկուհին հյուրերի հետ շփվում էր դռան արանքից:
- Այս իռլանդացին գիտեր մոտ 30 լեզու, այդ թվում՝ հին անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, իտալերեն, եբրայերեն, ճապոներեն, ֆիններեն և այլերեն: Որպեսզի բնագրով կարդա Չեխովին, նա արագորեն ռուսերեն է սովորում, սակայն ավելի ուշ խոստովանում է, որ նույն արագությամբ էլ լեզուները մոռանում է և ռուսերենից միայն բարևն ու հաջողն է հիշում:
Սիրային մնացած գաղտնիքները կբացահայտենք հունվարի 27-ին…
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Canary / Դեղձանիկ
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 5000-25․000 դրամ: