Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Հունիսի 4-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Հովհաննես Փիլոյանի հիշատակին:
Մեծ է Հովհաննես Փիլոյանի թողած ավանդը հայկական մշակութային կյանքում թե ՛ որպես դպրոցի տնօրենի, արվեստի պատմության ուսուցչի, թե՛ որպես հրաշալի գեղանկարչի:
Հովհաննես Փիլոյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (ղեկավար՝ Մ. Սարյան):
Լինելով դեռ ուսանող՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր Արա Սարգսյանի հորդորով բացել է Երևանում առաջին մանկական գեղարվեստի դպրոցը, որտեղ տնօրինել է 40 տարի՝ դասավանդելով նաև արվեստի պատմություն:
Նա, սիրահարված լինելով Սյունիքի գեղատեսիլ բնությանը, հաճախ էր լինում Գորիսում՝ ստեղծելով անզուգական և գեղեցիկ էտյուդներ:
Անվանի նկարիչն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչմանը:
Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 16-ը:
Մուտքն ազատ է:
On June 4th, at 6:30 pm, Naregatsi Art Institute will unveil an exhibition dedicated to painter Hovhannes Piloyan.
Hovhannes Piloyan’s contribution in the Armenian cultural life is great both as a school principal, a teacher of art history and as a great painter.
Hovhannes Piloyan graduated from the Fine Arts College named after Panos Terlemezyan and the Department of Painting of the Yerevan State Institute of Fine Arts and Theater (headed by M. Saryan).
Being a student, urged by Ara Sargsyan, the Rector of the Yerevan Fine Arts Institute, opened the first children's art school in Yerevan, where he was the director for 40 years, teaching art history as well.
He fell in love with Syunik's picturesque nature and often went to Goris, creating amazing and beautiful etudes.
The famous artist was awarded the title of Honored Teacher of the Republic of Armenia.
The exhibition will be open until June 16th.
Admission is FREE