Մարմնի լեզվի գաղտնիքները
Եղե՞լ են դեպքեր, երբ ցանկություն եք ունեցել զրուցակցի ժեստերից կռահել, թե ինչ է նա մտածում:
Մարմնի յուրաքանչյուր շարժում տալիս է որոշակի ինֆորմացիա, արտահայտում է մարդու տրամադրությունը, հույզերն ու զգացմունքները:
Իսկ թե ինչպես դրանք ճիշտ մեկնաբանել, կհասկանանք միասին այս հանդիպման ընթացքում:
Սեմինար-թրեյնինգի ընթացքում դուք կիմանաք.
Ինչպես մարզել մարմինի լեզուն «կարդալու»
հմտությունները
Ինչի՞ն ուշադրություն դարձնել շփման ժամանակ
Ի՞նչ և ինչպե՞ս է «ասում» մեր մարմինը
Ո՞րն է մեր մարմնի ամենաազնիվ մասը և ի՞նչու
Ինչպե՞ս «գուշակել» դիմացինի հոգեվիճակը մարմնի լեզվի միջոցով
Հնարավո՞ր է արդյոք բացահայտել սուտը մարմնի լեզվի օգնությամբ
Ինչպես կառավարել սեփական մարմնից ուղարկվող ազդանշանները
Կարճ ասած, երբ ամեն ինչ հասկանալի է առանց խոսքերի:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին` ժամը 19:00-ին Թիմ Թայմում՝ Զաքյան 10 հասցեում :
Մուտքավճարը՝ 1500 դրամ, ներառյալ համեղ հյուրասիրություն: