ԲԱՑ Կինոհարթակ
Բոլորին-բոլորին-բոլորին, եթե ունեք ֆիլմ, որ կցանկանաք ցուցադրել, լսել կարծիքներ, ունենալ երկխոսություն հանդիսատեսի հետ, կարող եք հայտագրվել:
ՄԷԿ ԿԱԴՐ Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնը սիրով տեղեկացնում է, որ 16-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպվելու է Բաց կինոհարթակ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: : Ընտրող հանձնաժողով չի լինելու և հայտագրված ֆիլմերը դիտելու ենք հենց ցուցադրման պահին, հեղինակի ներկայությամբ:
Ֆիլմի տևողությունը՝ 1 - 15 րոպե: