Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Օգոստոսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Վահագ Առաքելյանի՝ «Հույս» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսին կներկայացվեն նորահայտ նկարչի հետաքրքիր գունային լուծումներով գրաֆիկական աշխատանքերը, որոնց միջոցով նա ներկայացնում է իր ներաշխարհն ու կյանքի վառ երանգները՝ ի հակադրություն գորշ ու մռայլ օրերի:
Վահագ Առաքելյանն ավարտել է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցը. մասնագիտությամբ հագուստի դիզայներ և մոդելավորող է։
Մուտքն ազատ է: