Առաջին դեմք
Դերերում`
Արամ Սարգսյան,
Աննա Գրիգորյան,
Դավիթ Թադևոսյան,
Արա Դեղտրիկյան,
Սաթի Ջանիբեկյան,
Նարեկ Մարգարյան,
Սերգեյ Սարգսյան
Ռեժիսոր`
Հրանտ Երիցկինյան
Սցենարի հեղինակներ`
Նարեկ Մարգարյան,
Սերգեյ Սարգսյան
Բեմադրող օպերատոր`
Արտյոմ Աբովյան
Ռոմանտիկ կինոկատակերգություն
Գրիգորը կատակասեր երիտասարդ է հրաշալի լրագրող լինելու բոլոր նախադրյալներով, սակայն կա մի խնդիր՝ մեր հերոսը ամեն ինչում միշտ մեղադրում է ուրիշներին, հանգամանքներին, «վերևներին»՝ խուսափելով ցանկացած պատասխանատվությունից։ Ամեն ինչ փոխվում է, երբ մի օր նա արթնանում է Հայաստանի Նախագահի պաշտոնում և ստանում ամեն ինչ իր ուզածով փոխելու հնարավորություն: Ամենաանհավանական որոշումներ կայացնելուց և խենթ գաղափարներ իրագործելուց բացի՝ Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի սիրտը և բացահայտի սարսափելի դավադրություն։