Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը/The beautiful handicrafts of Tohoku
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ / EXHIBITION
ՏՈՀՈԿՈՒԻ ԳԵՂԵՑԻԿ ՁԵՌԱՐՎԵՍՏԸ
The beautiful handicrafts of Tohoku
Ճապոնիա / Japan
Նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
This exhibition is devoted to the 25th anniversary of the establishment of diplomatic relations between Armenia and Japan.
Տոհոկու. լայն տարածք ընդգրկող Ճապոնիայի աշխարհագրական այս շրջանն ինքնատիպ է մշակութային ժառանգության իր արժեքներով:
Ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող ցուցահանդեսը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Հայաստանի արվեստասերը մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենա ծանոթանալ խեցեգործության, ասեղնագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակման նմուշներին, ինչպես նաև հնդկեղեգե, լաքապատ իրերին՝ վայելելով Տոհոկուի ավանդույթների բազմազան և սքանչելի աշխարհը:
Ցուցահանդեսում ներառված աշխատանքները նորովի են բացահայտում Տոհոկուի ավանդական արհեստների տեխնիկական բարձր մակարդակն ու առօրյա իրերի կիրառական նշանակությունը:
Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել Տոհոկուի ժողովրդական ստեղծագործությունը, այլ երկրների արվեստասերին փոխանցել Ճապոնիայի ժողովրդական վարպետների գեղագիտական ընկալումները:
The Tohoku region is known for its original cultural heritage.
This Japanese exhibition, representing decorative-applied art, is devoted to the 25th anniversary of establishment of Japanese-Armenian diplomatic relations.
The Armenian art lovers have an oppotunity to get acquainted with the works of various genres-ceramics, lacquerware, textiles, metal works, wood and bamboo crafts-allowing visitors to enjoy the diverse and exquisite world of Tohoku traditions.
The works included in the exhibition discover newly the high level of traditional craft techniques in Tohoku region. The art and craftsmanship of these works also help us to better appreciate the folk wisdom derived from lives lived close to nature and the skills cultivated out of that wisdom.