Climathon Yerevan 2017
#climathon #climathonYerevan #senergy_am #Yerevan
Դուք մտահոգվա՞ծ եք կլիմայի փոփոխություններով և պատրա՞ստ եք լուծումներ մշակել: Դարձե՛ք Կլիմաթոն հաքաթոնի մասնակից և Եկե՛ք միասին գտնենք նորարար ու օպտիմալ լուծումներ՝ մեր քաղաքի օդը մաքուր պահելու համար: Նշե՛ք հոկտեմբերի 27-ը Ձեր օրացույցում կլիմայի փոփոխություններին ուղղված 24-ժամյա հաքաթոնի համար և մասնակցե՛ք «Կլիմաթոն - 2017» համաշխարհային շարժմանը
Գրանցման վերջնաժամկետը հոկտեմբերի 20, այս հղումով՝ https://climathon.climate-kic.org/
Երևանն այս տարի միացել է Կլիմաթոն 2017 շարժմանը՝ Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ: Գործընկերներ և հովանավորներ՝ ՄԱԿ-ի զարգացման գրասենյակ #UNDP , Արփի Սոլար #arpisolar , #Oxygen հիմնադրամ և #Oxylife Bodyflex & Yoga կենտրոն:
Կլիմաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում և համախմբում է աշխարհի քաղաքների կլիմայական մարտահրավերները: Միջոցառման նպատակն է նորարար լուծումներ մշակել քաղաքի կլիմայական մարտահրավերի համար, մասնակիցներին հնարավորություն է տալիս 24 ժամվա ընթացքում գաղափարները վերածել առարկայական կայուն լուծումների և բիզնես ծրագրերի: Երևանը նաև այն 10 քաղաքների շարքում է, որոնք կարող են օգտագործել Կոպերնիկուս #Copernicus տվյալների հավելվածները: Այդ քաղաքներում Կլիմաթոն միջոցառման ժամանակ մասնակիցներին հասանելի կլինեն Երկրի դիտարկման (EO) եւ Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) տիեզերական տվյալները՝ քաղաքի մարտահրավերներին նորարար լուծումներ ստեղծելու համար:
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԵՐԵՎԱՆՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ!
Ավելի մաքուր օդ ունենալուն ուղղված գործողություններն ինչպե՞ս հասանելի դարձնել բնակչության համար, և ինչպե՞ս ունենալ խնայողություններ մաքուր էներգիայի աղբյուրների և մաքուր լուծումների կիրառությամբ: Ստեղծի՛ր իրական լուծումներ մեեր Երևանի կլիմայական մարտահրավերի համար:
Կլիմաթոնը նորարարներին հնարավորություն է տալիս՝
-Լուծել քաղաքի կլիմայական մարտահրավերը և քաղաքը դարձնել ավելի կայուն կլիմայի փոփոխությանը,
-Կապեր հաստատել ակադեմիական, բիզնեսի եւ պետական իշխանությունների հետ,
-Զարգացնել հմտությունները հանրային խոսքի, նորարար մտածողության, առաջնահերթությունների հաստատման մեջ, և ուսումնասիրել նոր գործիքներ և մեթոդներ,
-Համատեղել ուժերը ձեռնարկատիրական և նորարար մտածողություն ունեցող մարդկանց հետ,
-Դառնալ գլոբալ համայնքի անդամ՝ միասին աշխատելով և գործողություններ նախաձեռնելով հանուն կլիմայի:
Դարձի՛ր Կլիմաթոնի նորարար!
Մասնակցելու համար գրանցվեք այստեղ մինչև հոկտեմբերի 20-ը՝ https://climathon.climate-kic.org/