Համերգ ՆԱՄ-ում | Concert at NAI
Հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ «Երեխաները երեխաների համար» խորագիրը կրող արևոտ և գունեղ համերգային միջոցառումը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցի 4-15 տարեկան սաները (ուսուցիչ՝ Ա. Սահակյան) և «Լապտերներ» նախագծի մասնակիցները:
Երեկոյի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Սիրով սպասում ենք ձեզ՝ լուսավոր ժպիտներով և արևային տրամադրությամբ տոնելու այս պայծառ և ուրախ օրը:
Մուտքն ազատ է: