«Այլ կերպի» առաջնություն ՏՏ ընկերությունների միջև
Ասում են ՏՏ մասնագետները մի այլ կարգի խելացի են, ստուգե՞նք
ԱՅԼԿԵՐՊ ընկերությունը հրավիրում է «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղի մրցաշարի, որին մասնակցելու են բացառապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:
Եթե տիրապետում եք հայերենին և սիրում եք ինտելեկտուալ պայքար, եկե՛ք խաղանք:
Առաջնությունն անցկացվելու է թիմային խաղերի սկզբունքով:
Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի 4 մասնակցից:
Մասնակցության հայտ ներկայացնելիս խնդրում ենք նշել ձեր թիմի անդամների անունները:
Թիմեր կարող եք ձևավորել ինչպես ընկերներով, այնպես էլ գործընկերներով՝ ներկայացնելով այս կամ այն ՏՏ գործունեություն ծավալող ընկերությունը:
Առաջնությունը կանցկացվի՝
օրը՝ Հունիսի 2
ժամը՝ 14:30
Մասնակցության պայմաններն են՝
Լինել ՏՏ ոլորտից
Կարողանալ կարդալ ու բացատրվել ՀԱՅԵՐԵՆ
Սիրել առողջ մրցակցություն
Ներկայանալ 4 հոգուց բաղկացած թիմով
1 անձի մուտքավճարը՝ 1500 դրամ:
Մրցակցող թիմերը կընտրվեն պարզ վիճակահանությամբ:
Հաղթող թիմը ԱՅԼԿԵՐՊ ընկերության կողմից կստանա նվերներ: