Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Հուլիսի 16-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Անուշ Ղազարյանի անհատական ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսը կրում է «Պորտրետներ» խորագիրը։
Անուշ Ղազարյանը 1995 թվականին սկսել է հաճախել Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը։
2006 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժինը, իսկ 2011 թվականին ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնում։
Մուտքն ազատ է: