«Պատվախաղ 2»
Վահրամ Սահակյան
Ապրիլի 22-ին, շաբաթ, 19։30-ին ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի Կարմիր Դահլիճում
Վահրամ Սահակյանի «Պատվախաղ - 2»-ը նորագույն տրագիկոմեդիա է, որում ներկայացվում են թե′ միանգամայն նոր և թե′ արդեն ճանաչված կերպարներ՝ նոր իրադրություններում, նոր տեքստերով, նոր ձևերով։
Եթե 2022-ի աշնանը դիտել եք «Պատվախաղը», եթե 2023-ի փետրվարին դիտել եք «Պատվախաղ 2023»-ը՝ ապա իմացեք, որ ապրիլի 22-ին ներկայացվող «Պատվախաղ - 2»-ը միանգամայն այլ ներկայացում է, որում ընդամենը պահպանվել են
նորովի ներկայացվող մի քանի ճանաչված կերպարներ։ 50-ից 60 րոպե տևում է կատակերգությունը և վերջում ցուցադրվում է 25 րոպեանոց անզուգական ֆիլմ։ Թե կատակերգությունը և թե ֆիլմը հենց մեր օրերի մասին են, հենց 2023-ի գարնանն ընթացող մեր կյանքի, մեր ցավի, մեր վշտերի և ուրախությունների մասին։
Ներկայացման մեջ կա 12 մանրապատում՝ բոլորն էլ «ՈԶՆԻՆԵՐ»-ի ոգով։
Դերերում
Վահրամ Սահակյան
Սերգեյ Գրիգորյան
Տոմսերի արժեքը 3000-ից 10000 դրամ
Մինչեւ 12 տարեկան երեխաների մուտքը չի խրախուսվում։