Հեծանվարշավ դեպի Մեղրաձորի ջրվեժներ
Քանի դեռ եղանակը թույլ է տալիս՝ գնում ենք աշնանային Մեղրաձորը տեսնելու: Իսկ ավելի համարձակների համար՝ ջրվեժների տակ լողալու համար չմոռանաք լողազգեստ վերցնել:
Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:40-ին:
Երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Մեղրաձոր - Չռիկ ջրվեժ (15 կմ), Մեղրաձոր - Հրազդան - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Բյուրեղավան - Երևան (65 կմ)
Հեռավորություն` 90 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, լողազգեստ և սրբիչ
Մասնակցելու պայմանները`
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ:
Ովքեր ունեն ծխախոտի և ոգելից խմիչքի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան դա: