Другое
Մալայզիայից Հայաստան` ավտոստոպով. զրույց թեյի շուրջ
Բոլորը սիրում են ճամփորդել: Բոլորը սիրում են Արտյոմին: Բոլորը սիրում են կատակներ:
Ապրիլի 1-ին ԷՕՆի թեյի ակումբը մի մեեեեծ անկանկնկալ է պատրաստել: Արտյոմի մոտ մի քանի տարի առաջ մի խենթ միտք հղացավ՝ ավտոստով Մոսկվայից դեպի Չինաստան ուղևորվել: Հայաստանի վաստակավոր հիփփին պատմելու է իր աննկարագրելի արկածների մասին այս արկածախնդիր ճանապարհորդության ընթացքում: Դուք կիմանաք, թե ինչպես սովամահ չլինել Չինաստանում, որտեղ գիշերել Թաիլանդում, եթե գումար չունեք և ինչպես Մալազիայից հասնել հետ Հայաստան՝ առանց մեծ գումարներ ծախսելու:
Բայց դե այս մեծ ճամփորդությանը “մասնակցելու” համար, դուք էլ պետք է նախապես մի լաաաավ ճամփորդեք ;)
Մուտքը հատուկ րոպեավճարով (րոպեն՝ 13 դրամ)՝ ներառյալ որակյալ չինական թեյեր, քաղցրավենիք և մեծ անակնկալներ: ;)