Ձյունն ու ձմեռը արվեստի պատմության մեջ
Ձմռան հետ՝ ՏաՏան վերսկսում է արվեստի պատմության շուրջ հանդիպումների շարքը, որոնք նպատակ ունեն երեխաների համար հետաքրքիր ու գրավիչ դարձնել արվեստն ընդհանրապես:
Ձմեռային առաջին հանդիպման թեման շատ տրամաբանական է՝ ձյունն ու ձմեռը արվեստի պատմության մեջ. ո՞ր հանրաճանաչ արվեստագետներն են պատկերել ձմեռը եւ ինչպե՞ս, նրանցից ով ո՞ր ժամանակաշրջանում է ստեղծագործել եւ արվեստի ո՞ր ուղղությանն է հարել, ինչո՞վ են տարբերվում արվեստի այդ ուղղություններն ու ժանրերը: Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխաններն ենք պարզելու երեխաների հետ, բայց ոչ թե տեսական դասի ընթացքում, այլ բացառապես ակտիվ ու մասնակցային: Կդիտենք, կխաղանք ու հաստատ չենք ձանձրանա, իսկ որ ամենակարեւորն է, շատ նոր բան կսովորենք:
Նկարը՝ Վասիլի Կանդինսկի, Ձմեռային բնանկար, 1909թ.
Մասնակցել կարող են 8-15 տարեկան երեխաներն ու պատանիները: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Կհանդիպենք շաբաթ՝ 13:00-ին: