Ամանորյա մեկամսյակ Հավանյում
Մոտենում է Ամանորը, ու դուք իհարկե մտածում եք ինչպես ու որտեղ նշել ձեր ամանորյա կորպորատիվ միջոցառումը, մտածում եք շոու ծրագրի տարատեսակ տարբերակներ, փնտրում ամենահետաքրքիրն ու ամենագեղեցիկը ձեր երեկոյի համար, փորձում գտնել ամենանոր ու կրեատիվ լուծումները, մտածում յուրահատուկ խաղեր…և այս ամենն այն դեպքում, երբ Հավանան ձեր փոխարեն արդեն մտածել է յուրաքանչյուր մանրուքի մասին: Հավանայի յուրաքանչյուր սրահում ամեն ինչ արված է հին տարին լավ ճանապարհելու համար, իսկ Հավանայի կրեատիվ թիմն իրականություն կդարձնի ձեր ամանորյա կորպորատիվ երեկոն՝ անմոռանալի Ամանոր նվիրելով Ձեզ ու Ձեր գործնկերներին:
Նշեք ամենայուրահատուկ ամանորյա կորպորատիվ երեկոն մեզ հետ՝ Հավանայում:
Ամանորն այս տարի Հավանայում սկսվում է դեկտեմբերի 10-ից ու տևում մինչ Հին Նոր Տարի՝ հունվարի 13-ը: Այս անգամ Հավանայի երիգիչներն ու Հավանա շոու բալետը կներկայացնեն մեր հյուրերին Ամանորյա մի պատմություն, որը կստիպի հավատալ յուրաքանչյուրին Ձմեռ Պապի գոյությանն ու Ամանորյա հրաշքի իրականացմանը… չէ՞ որ Ամանորն ամենաբարի, ամենաընտանեկան ու ամենահեքիաթային տոնն է, ու չէ՞ որ Ամանորին բոլոր երազները թևեր են առնում ու հեքիաթները դառնում են իրական:
Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր հյուր Ամանորին ստանալու է մեր ողջ ջերմությունը, քանի որ մենք ներդրել ենք մեր լավագույնը …
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ