Сказка
Մումիները վերադառնում են
Այո, այո, Մումիները վերադառնում են: Ավելի ճիշտ, մումիներին նորից քնից կարթնացնենք և կրկին Սանտայի տանը:
Այսպիսով՝ Օլօլօ շարժական տիկնիկային թատրոնը կներկայացնի «Մումի տրոլերն ու Ամանորը» ինտերակտիվ ներկայացումը Տուվե Յանսոնի համանուն հեքիաթի մոտիվներով: Երեխաները մումի տրոլերի հետ միասին կբացահայտեն ամանորյա հրաշքները, միասին ձնագնդի կխաղան, կզարդարեն մումիների տոնածառը և կգնան ճանապարհորդելու: Ներկայացումը տևում է 30-40 րոպե:
Ներկյացումը տեղի կունենա բարի Բարի տնակում՝ Ռոսիա մոլի 5-րդ հարկում
Տոմսի արժեքը 1000 դրամ է (մեկ անձը անկախ տարիքից)
Նախապես գրանցվելը պարտադիր է: