Մանկական DIY ակումբ. ուրախ արկղ-դիմակներ
Նոր տարվա միջոցառումների շարքը սկսում ենք ուրախ եւ օգտակար մանկական DIY ակումբով, որի շրջանակներում երեխաները ստեղծագործում են եւ սովորում անպետքը պետքական դարձնելու նոր հնարավորություններ, ինչի համար էլ նախաձեռնել ենք այս ակումբը (DIY - do it yourself):
Այս շաբաթ հանդիպում ենք` պատրաստելու մեծ, տարօրինակ, բայց շատ հետաքրիքր եւ ուրախ դիմակներ, որոնց վերջնական տեսքը կախված է ամեն մասնակցից: Մասնավորապես արդեն անպետք արկղերը էնպես ենք ձեւափոխելու ու կերպարանափոխելու, որ ոչ միայն իրենք դառնան անճանաչելի, այլ դիմակի դերում մեզ էլ անճանաչելի դարձնեն :): Նյութերը նորից շատ սովորական, առաջին հայացքից ստեղծագործելու համար ոչ պիտանի են, բայց միասին դրանք դարձնելու ենք շատ պետքական եւ ուրախ իր կիրառության համար:
Մանկական DIY ակումբի այս հանդիպումը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար, ցանկության դեպքում 4-5 տարեկանները կարող են մասնակցել ծնողի հետ միասին: Յուրաքանչյուր մասնակցի մուտքը 2500դրամ է, մենք ապահովում ենք բոլոր անհրաժեշտ նյութերով, նախնական գրանցումը պարտադիր է:
Հանդիպում ենք շաբաթ` հունվարի 21-ին, ժամը` 15:00-ին:
#ՏաՏա #ՄանկականDIY #ուրախ_դիմակներ #ՇաբաթԿիրակի