Փշրված պատրանքների մի գիշեր
Պիեսի հեղինակ՝
Մհեր Մկրտչյան
Բեմադրող Ռեժ.՝
Գագիկ Մադոյան
Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի համարում, որտեղ գլխավոր հերոսները՝ պրոդյուսեր Արթուրը եւ նրա կինը՝ Մերին, իրենց ամուսնական առաջին գիշերն են անցկացնում: Մերիին, սակայն, հանգիստ չեն տալիս անցյալում կատարված իրադարձությունները, որոնց մասին ամուսինը չգիտի: Ամուսնու հետ վերջապես անկեղծանալու նրա փորձը ձախողվում է Արթուրի ընկերոջ անհաջող կատակի պատճառով. կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Մագդալենան, ով ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պատրաստ է անգամ գիշեր անցկացնել Արթուրի հետ:
Տոմսերի արժեքը՝ 1500 և 2000 դրամ: