Другое
«Չգտնված երիցուկներ». քննարկում Էդգար Հարությունյանի հետ
Մարտի 27-ին` ժամը 19:00-ին, Թիմ Թայմը հրավիրում է բոլոր ընթերցասերներին Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գրքի քննարկմանը, որին ներկա է լինելու նաև հեղինակը:
Քննարկման ժամանակ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու երիտասարդ ստեղծագործողի հետ, ուղղելու նրան ձեր հարցերը, ձեռք բերելու գիրքը 20 տոկոս զեղչով: Սպասվում է շատ հետաքրքիր ու անակնկալներով լի երեկո:
Մուտքավճարը՝ 1000 դրամ` ներառյալ թեյ, սուրճ և թխվածքաբլիթներ, իսկ ուսանողական տոմս ներկայացնելու դեպքում կգործի 30% զեղչ:
Սպասում ենք բոլոր «երիցուկասերներին» ^_^