Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ
Հայաստանի պետական կամերային երգչախումբ
Գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր՝
Ռոբերտ Մլքեյան
Մենակատարներ`
Իրինա Զաքյան (սոպրանո),
Հենրիետա Հարությունովա (սոպրանո),
Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո),
Յանա Դարյան (ալտ),
Արթուր Ավանեսով (դաշնամուր)
Արթիկից և Վանաձորից հետո` հաջորդ «կանգառը» «Զվարթնոց»-ում:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն:
Մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ` Իրինա Զաքյան (սոպրանո), Հենրիետա Հարությունովա (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցո սոպրանո), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր):
Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ: