Դուդուկի դասարանական համերգ
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Եղվարդի արվեստի դպրոցի դուդուկի դասարանի սաների համերգը:
Դուդուկի դասարանը ուսուցիչ Գևորգ Կազազյանի գլխավորությամբ ունի 7 տարվա պատմություն:
Այդ տարիների ընթացքում Եղվարդի արվեստի դպրոցի դուդուկի դասարանի սաները մասնակցել են բազմաթիվ մրցույթ-փառատոների թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս՝ արժանանալով բարձր մրցանակների:
Մուտքն ազատ է: