Մ. Սարյանը երեխաների աչքերով
Սիրելի արվեստասեր փոքրիկներ, հրավիրում ենք ծանոթանալու հայազգի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի կենսսգրությանը, աշխատաոճին և հայտնի կտավներին հետաքրքիր և ինտերակտիվ եղանակով:
Հանդիպումը կանցկացնի ՀՀ Նկարիչների միության անդամ, նկարիչ Սաթենիկ Հովհաննիսյանը:
Այդ օրը դուք հնարավորություն կունենանք.
• Ծանոթանալ վարպետի կենսագրությանն ու ստեղծագործություններին
• Վերարտադրել լավագույն աշխատանքներից մեկը
• Ծանոթանալ նկարչական որոշ գաղտնիքների
• Վերլուծել աշխատանքը և գունային ներաշխարհը մասնագետի հետ
Իսկ վերջում սպասվում է անակնկալ խաղ:
Դասընթացը դպրոցական տարիքի երեխաների համար է: Մուտքը 2000 դրամ մեկ երեխայի համար: