«Սալենտո» կինոփառատոն
Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից:
Կինոփառատոնի շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի հինգ գեղարվեստական ֆիլմ:
«Սալենտո» միջազգային կինոփառատոնը ֆիլմերի հեղինակներին հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնել իրենց արտադրանքը:
Ներկայացվող բոլոր ֆիլմերն անգլերեն ենթագրերով են:
ԾՐԱԳԻՐ
Նոյեմբերի 28
17:30 «Սաավան» Ռեժիսոր՝ Ֆահրան Ալամ | Պակիստան 2017 | 138 րոպե
19:30 «Բանդիդոս և Բալենտես» Ռեժիսոր՝ Ֆաբիո Մանուել Մուլաս | Իտալիա 2017 | 100 րոպե
Նոյեմբերի 29
16:00 «Սառը շունչ» Ռեժիսոր՝ Աբբաս Ռազիջի | Իրան 2017 | 85 րոպե
17:30 «Լռության ներքո» Ռեժիսոր՝ էրեզ Միզրահի և Սահար Շավիթ | Իսրայել 2016 | 106 րոպե
19:30 «Աստված իմ» Ռեժիսոր՝ Ջորջիո Ամատո | Իտալիա 2017 | 100 րոպե
Մուտքն ազատ է: