Սերունդների բանախոսություն
Թեմա- «ՀՀ-ԵՄ hամապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիր. «և-և» -ի հաղթանա՞կ, թե՞ հաղթանակի պատրանք» թեմայով։
Բանախոսությամբ հանդես կգան՝
* Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ,
* Արթուր Սաքունցը՝ իրավապաշտպան, լրագրող, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ,
* Արեգ Քոչինյանը՝ ԵՎՀԿ նախագահ,
* Ռաֆայել Ավդալյանը՝ ԵՎՀԿ վերլուծաբան:
__
Միջոցառումը կազմակերպվում է Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի «Սերունդների բանախոսություն» նախագծի շրջանակում: «Սերունդների բանախոսություն» նախագիծը ինտերակտիվ պանելային բանախոսությունների կենդանի հարթակ է, որի միջոցով ԵՎՀԿ-ն հնարավորություն է ընձեռում հայաստանցի ակտիվ երիտասարդներին ավելացնելու իրենց գիտելիքները ակտուալ թեմաներում, բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրները, պարզաբանելու դրանց լուծման տարբերակները, նոր կապեր հաստատելու ոլորտի առաջատար փորձագետների հետ և ծանոթանալու թեմայի վերաբերյալ նրանց տեսակետներին:
__
Միջոցառումն իրականացվում է պանելային քննարկում ձևաչափով: Ուսանողներին, երիտասարդներին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հետաքրքրված այլ անձանց հրավիրում ենք ներկա գտնվելու: