Ճապոնիայի թանգարանների փորձը
Ճապոնիայի թանգարանների փորձը.
թանգարանները և հասարակության զարգացումը
Զրույց-հանդիպում
Թանգարանային ոլորտի հարգելի աշխատակիցներ և ճապոնական մշակույթով հետաքրքրվողներ,
հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ մասնակցելու «Ճապոնիայի թանգարանների փորձը. թանգարանները և հասարակության զարգացումը» ծրագրի զրույց-հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի և կրթական ծրագրերի աշխատակից Ալետա Հակոբյանը կկիսվի «Թանգարանները և հասարակության զարգացումը 2017» ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձով ու գիտելիքներով:
Ծրագիրը կազմակերպվել էր 2017 թ.-ի սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 16-ը Ճապոնիայի Ազգային ազգագրության թանգարանի և Բիվա լճի թանգարանի ջանքերով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսավորմամբ:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
-
Japanese Museums Experience:
Museums and Community Development
Discussion
Dear museum workers and people interested in Japanese culture,
You are welcome to participate in a discussion about the “Japanese Museums Experience: Museums and Community Development”, which will be held on January 27th at 5 pm in Komitas Museum-Institute.
During the meeting, Aleta Hakobyan (Exhibition and Education Department officer at Komitas Museum-Institute) will share the experience and knowledge received during the program “Museums and Community Development 2017’’, which was organized by the National Museum of Ethnology and the Lake Biwa Museum and was financed by Japan International Cooperation Agency (JICA). The program took place from September 25th to December 16th, 2017.
We are looking forward to meeting you!
Free Admission.