Սանտա Կրուս
Բեմադրիչ` Վիգեն Չալդրանյան
«Սանտա Կրուս» թատերախաղ երազում
Տոմսի արժեքը՝ 1000, 1500, 2000 դրամ:
Արթնացե՜ք՝ կլսվի «Սանտա Կրուս» ներկայացման վերջում։ Ինչու՞ սկսել վերջից եւ ինչու՞ պետք է արթնանալ, եթե հանդիսատեսը քնած չէ։ Հաճախ մենք բախվում ենք անցյալի հետ ու ինքներս մեզ ասում՝ եթե այն ժամանակ․․․․ Մենք չենք էլ հասկանում, որ այն ժամանակը հենց հիման է, իսկ ներկան երբեմն՝ դեժավյու։ Հենց այսպիսի մի իրավիճակում կհայտնվեն «Սանտա Կրուս» ներկայացման հերոսները մարտի 31-ին Համազգային թատրոնի բեմում։
«Սանտա Կրուս»-ը պիես է կյանքի իմաստի, բարոյականության, մարդու ինքնության, հավերժական սիրո, ճակատագրի անխուսափելիության, միայնության, կին-տղամարդ հակասությունների թնջուկի մասին։ Պիեսի գործողությունները տեւում են յոթ օր եւ 17 տարի, եւ դա միայն հանդիսատեսի երազն է, ուստի, մի փակեք ձեր աչքերը, քանզի երազ կարելի է տեսնել նաեւ բաց աչքերով։
Մաքս Ֆրիշի ստեղծագործության հիման վրա երազ – բեմադրությունն ամենեւին էլ պատահական չէ։ Պիեսը ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ձեռքին է դեռ շատ վաղուց՝ գրեթե երեք տասնամյակ։ Երկու անգամ փորձեց բեմադրել, սակայն ճիշտ պահը հիմա եւ այստեղ եղավ՝ այն իր հանգրվանը գտավ Համազգային թատրոնի բեմում։