Концерты
Մենահամերգ ՆԱՄ-ում | Solo concert at NAI
Ֆելիքս Հարությունյան - ջութակ
Զարուհի Խաչատրյան - դաշնամուր (նվագակցող)
Հունիսի 16-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» խորագիրը կրող ծրագրի հերթական հանդիպումը:
Հանդիպման շրջանակում մենահամերգով հանդես կգա միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Ֆելիքս Հարությունյանը:
Միջոցառմանը կհնչեն Լ. Բեթհովենի «Սոնատ N 9», «Կրեյցերյան», Վ. Մոցարտի «Սոնատ K 305», Հ. Վենյավսկիի «Կապրիս op. 10, N 7», Ն. Պագանինիի «Կապրիս N 23», Կ. Դեբսկիի «Կասկադ», Է. Իզայիի «Սոնատ N 6» ստեղծագործությունները:
Բանախոս՝ Դանիել Երաժիշտ
Նվագակցող՝ Զարուհի Խաչատրյան (դաշնամուր)
Մուտքն ազատ է: