Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում | Film Screening in NAI
Հուլիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստիմիությունում տեղի կունենա ռեժիսոր Ռոզլին Բոշի «Արձակուրդը Պրովանսում» (2014 թ.) ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Լիայի, Անդրենի և նրանց խուլ և համր փոքրիկ եղբայր Տեոնի մասին, ովքեր ամառային արձակուրդներին Փարիզից մեկնում են Պրովանս՝Պոլ անունով պապի մոտ, որին երբեք չեն տեսել և չեն ճանաչում. Դա, իհարկե, այն ամառային արձակուրդը չէ, որի մասին երազում էին նրանք, սակայն այլ ելք չկա:
Սերունդների բախումը կհանգեցնի իրար ավելի լավ ճանաչելուն, հասկանալուն և խորքային հարաբերություններ հաստատելուն:
Մուտքն ազատ է: