Կաղանդ Պապ. Վերադարձ Ռիգելից
«Կաղանդ Պապ. Վերադարձ Ռիգելից»
Ստվերային ներկայացում մոռացված հայկական Ամանորի, Կաղանդ պապի ու նրա 12 օգնական խլվլիկների մասին։
Շատ քչերը գիտեն, որ կա հայկական ամանորյա լեգենդ, իր բոլոր կախարդական կերպարներով։
Նրանք հեռացել են մեզնից, քանի որ մենք մոռացել ենք նրանց մասին։
Ռիգելը Հայկի համաստեղության ամենամեծ աստղն է, որտեղ էլ հիմա բնակվում են մոռացված Կաղանդն ու խլվլիկները։
Ուրեմն, արի միասի՜ն բացահայտենք մեր հերոսներին և օգնենք նրանց, Հայաստան վերադաձնելու հին Ամանորը, նրա բոլոր կարևոր խորհուրդներն ու սիրելի կերպարներին։
Տոմսի արժեքն իր մեջ ներառում է՝
Շրջայց Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում
Ստվերային ներկայացման դիտում
Խաղ
Ստվերախաղի տիկնիկների պատրաստման վարպետաց դաս
Տիկնիկների փորձարկում էկրանի հակառակ կողմում
Վարպետաց դասի ընթացքում պատրաստված տիկնիկները երեխաները տանում են իրենց հետ։
Հունվարի 7-ին և 12-ին ժամը 17:00 -ին Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում
Մուտքավճարը 5000 դրամ
Էնկի ստվերների շարժական թատրոն