Другое
«Հաֆեզ․ գազելներ, քառյակներ» գրքի շնորհանդես
Փետրվարի 16-ին, ժամը 18։00-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում կկայանա «Հաֆեզ․ գազելներ, քառյակներ» գրքի շնորհանդեսը։
«Զանգակ» հրատարակչությունը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ պատիվ ունի ընթերցողի դատին հանձնելու պարսկական քնարերգության մեծագույն վարպետներից և ականավոր դեմքերից մեկի՝ Հաֆեզի ստեղծագործությունները։
Մուտքն ազատ է