Концерты
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Մայիս 28 (երեքշաբթի), ժամը՝ 18:00
ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆ - 100
Մայիսի 28-ին, Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր, հասարակական գործիչ Վլադիլեն Բալյանի ծննդյան 100-ամյակին։
Ելույթ կունենան Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղ․ ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի սաները։
Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի տարբեր տարիների հայտնի և սիրված ստեղծագործությունները։
Համերգի սկիզբը՝ ժամը 18։00
Տոմսերի արժեքը՝ 2000 - 3000 դր․
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)