Ճամփորդենք Խաչատրյանի հետ
«ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» /ամառային, ժամանցային ծրագիր/:
Հուլիսի 27-ին, ժամը՝ 13:00-ին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Տարիքը՝ 12-15 տարեկան
Աշխարհի գրեթե 50 երկրներ, 20-րդ դարի նշանավոր մարդկանց հետ հանդիպումներ, հետաքրքիր դրվագներ ու չկրկնվող պատմություններ...
Ծրագրում.
• Ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է Արամ Խաչատրյանի համերգային շրջագայությունները
• Բջջային հավելվածը տեղեկություն կտա նշված երկրներում Մաեստրոյի համերգային շրջագայությունների և ժամանակի աշխարհահռչակ մարդկանց հետ հանդիպումների մասին
• Տեղեկությունը ներկայացված է տեքստային/ձայնային տարբերակներով և բնօրինակ լուսանկարներով
• Ծրագիրը ներկայացված է 4 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
• «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի էքսկլյուզիվ ցուցադրություն
• «Ի՛նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտերակտիվ խաղ ու քննարկում
• Շրջայց թանգարանի հուշային հատվածում
Նվեր՝ VR-ակնոց, որի միջոցով Մաեստրոյի հետ միասին կհայտնվենք նրա երաժշտության վիրտուալ աշխարհում
Տոմսի արժեքը՝ 3000 դր: