«22 հայացք» ցուցահանդես
Առանց ավանդույթի՝ արվեստը ոչխարների հոտ է՝ առանց հովվի, իսկ առանց նորամուծության այն դիակ է։
Ուինսթոն Չերչիլ
«22 հայացք» ցուցահանդեսը ներառում է «Դիզայն» բաժնի 4-րդ Ա կուրսի 22 ուսանողի կոմպոզիցիոն աշխատանքներ՝ կատարված բատիկի, գոբելենի, վիտրաժի և այլ տեխնիկաներով, ինչպես նաև հայկական և արտասահմանյան մանրանկարների կրկնօրինակումներ ու դրանց իմպրովիզացիաներ։
Ցուցադրությունը հնի ու նորի համադրության, վերաիմաստավորման փորձ է, տարբեր թեմաների շուրջ մտորումների, փորձարկումների ամփոփումն է։ Մեկ արվեստանոցում ուսանած, ձևավորված ապագա արվեստագետների աշխատանքներից յուրաքանչյուրն ունի ինքնատիպ մոտեցում ու մեկնաբանում՝ շնորհիվ արվեստի հանդեպ տարբեր աշխարՀԱՅԱՑՔների:
Ղեկավար՝ «Դիզայն» բաժնի վարիչ Վարդանուշ Ղազարյան։
Բացումը՝ 01․11․2024, 12։00
Արշակունյաց 39
Մուտքն ազատ է: