Քեզ համար
Բացարձակ սիրո դիմաց անզոր են թե ժամանակը և թե տարածությունը: Հաճախ մենք մի կողմ դնելով սիրո բովանդակությունը, կարևորում ենք նրա լոկ ձևը միայն: Գնահատում ենք գործողությունները և միամտաբար կարծում թե դա է որոշիչը: Այնինչ բացարձակ և անկեղծ սերը կարող է արտահատվել նույնիսկ մի հացաքով, ժպիտով կամ պարզապես բովանդակալից լռությամբ: Գործողությունները կատարվում են հեղինակի ենթագիտկցության մեջ։ Տարիներ առաջ նա լսել է մի պատմություն և որոշել է այն գրի առնել, սակայն այդ պատմությունը չունի ավարտ, զուրկ է ամեն տեսակ հանգուցալուծումից։ Առաջին աշխատանքային օրվա ժամանակ հնաբնակ աշխատակիցը նորին ծանոթացնում է տեղի բարքերին և զգուշացնում որ շուտով գալու է Էվան։ Ո՞վ է Էվան և ինչու՞ է գալիս շաբաթվա հենց այս օրը կորոշի հանդիսատեսը։ Նրա անմիջական մասնկցությամբ ստեղծվելու է այս տարօրինակ պատմության հանգուցալուծումը։
Սկիզբը՝ 20:00
Հասցե՝ Հալաբյան 22/5 (ՍԱՍ Պլազա)
Տոմսերի արժեքը՝ 5000-8000 դրամ:
Տանիքը սիրով սպասում է Ձեզ: