Ethno Colors Band at Takri
Բոլորի կողմից սիրված երևանյան ֆոլկ և հայկական էթնո երգերի ծաղկաքաղ` բազմաթիվ հանդիսատեսի կողմից սիրված <<Ethno Colors Band>> -ի (sixtet ձևաչափով) կատարմամբ։ Համերգային ծրագիր, որը յուրահատուկ տրամադրություն կպարգևի Ձեզ` <<Տակռի>>-ում անց կացրած շաբաթ երեկոն դարձնելով իմաստավորված ժամանցի վառ օրինակ։
Բարձրակարգ երաժշտական ծրագիր` կենդանի հնչողությամբ, ժամը 20։00-23:00:
Մեր երաժշտական ծրագրերում տեղ են գտել բոլորի կողմից սիրված հայկական և արտասահմանյան հանրահայտ ստեղծագործություններ. փոփ, բլյուզ, ջազ, ֆրանսիական շանսոն, հայկական ժողովրդական և կոմպոզիտորական, Երևանյան-քաղաքային երգեր և երաժշտություն։
Իսկ եթե այդ օրը, Ձեր ծննդյան օրն է` Ձեզ սպասվում է հատու՜կ անակնկալ...
Իմաստավորե՜ք Ձեր ժամանցը քաղաքային և քաղաքակիրթ մի վայրում, որտեղ միշ՜տ սիրով սպասում են Ձեզ։
Բաղրամյան 2, Երևան
Սիրով սպասում ենք Ձեզ։
Տոմսերի արժեքը՝ 4000,5000 և 6000 դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։
Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների:
Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։