Screening in Vanadzor | Ցուցադրություն Վանաձորում
Մարզային ցուցադրությունների շարքում:
Screenings in Regions.
«Մեկ, Երկու, Երեք…» ֆիլմը պատմում է մի խումբ տարեցների մասին, ովքեր որոշակիորեն անտեսված են հասարակության կողմից: Սակայն նրանց միավորում է բարեգործական ճաշարանը և պարը: Միայնակ ծերերը` այս նոր ընտանիքի և պարի միջոցով, օրեցօր փորձում են, ոչ միայն հաղթահարել անխուսափելի թվացող մենությունը, վիշտն ու տարաբնույթ հիվանդությունները, այլև փոխում են իրենց միատոն ապրելակերպը:
Թվում է, թե յուրաքանչյուր ելույթ կարող է նրանց համար լինել վերջինը, սակայն ամեն անգամ նրանք դուրս են գալիս բեմահարթակ հաղթելու և առաջինը լինելու վճռականությամբ՝ շարունակելով երազել, զարմանալ և զարմացնել:
Ֆիլմը արտադրվել է «Բարս Մեդիա» դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում, 2015թ-ին: Արժանացել է Ոսկե Ծիրան մրցանակին «Ոսկե Ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական Համայնապատկեր» մրցույթում՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ: