Վաչե Շարաֆյանի 50-ամյակին նվիրված համերգ
Մենակատարներ`
Պոլինա Շարաֆյան (ջութակ),
Արծվիկ Դեմուրճյան (սոպրանո),
Կարեն Քոչարյան (թավջութակ),
Գևորգ Դաբաղյան (դուդուկ),
Վաչե Շարաֆյան (դաշնամուր)
Գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր`
Վահան Մարտիրոսյան
Մարտի 22-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը` նվիրված Վաչե Շարաֆյանի 50-ամյակին:
Ծրագրում`
«Հաջորդ օրը» թավջութակի և նվագախմբի համար Սյուիտից
Կոնցերտ-սերենադ ջութակի և լարային նվագախմբի համար
«Ակացիաների երգի առավոտյան բուրմունքը» դուդուկի, սոպրանոյի և լարային նվագախմբի համար
Կոնցերտ դաշնամուրի և լարայինների համար
Դիվերտիսմենտ լարայինների համար
Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ: