LOFT OUT. գնացինք Փաարպիի ձոր՝ պարելու
Փափուկ ավազի վրա ոտաբոբիկ լատինո պարելն ասես ֆիլմից հատված լինի, չէ՞։ Դե այո, բայց #LoftOut-ի թիմը որոշել է այն իրականություն դարձնել։
Հուլիսի 10-ին Աշտարակի Փարպիի Ձորում ձեզ համար պատրաստել ենք մի հավես տաղավար՝ նախատեսված խենթ պարերի համար։ Պարուսույց Կարո Կարապետյանը #party-ի մասնակիցներին մի փոքր կմարզի՝ սովորեցնելով լատինոյի (սալսա, բաչատա) հիմնական վարժությունները, ապա կանցնենք #LoftOut-ի հիմնական հատվածին՝ պարերին։
Այնտեղ լինելու է նաև հարմարավետ լողավազան և ամառային մրգերի հյուրասիրություն, որից կարող ենք օգտվել ամբողջ ընթացքում։
Արժեքը․
Մեկ անձի համար՝ 4000 դրամ՝ ներառյալ ճանապարհածախս, քաղցր հյուրասիրություն
Անհրաժեշտ պարագաներ․
-Ջուր
-Հարմար հագուստ
-Լողազգեստ
-Սրբիչ
Հանդիպում ենք․
Հուլիսի 10-ին՝ 09։00-ին, Loft-ում (Մոսկովյան 3)։