Գնել Նալբանդյան. ես չեմ ուզում, որ ինձ հիմարացնեն
(Պատրաստվենք ընտրություններին եւ ճակատագրի այլ հարվածների)
Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կողմ քվեարկել, եթե բոլորը գրեթե նույն բանն են քարոզում: Ինչպե՞ս կուսակցական ծրագիրը տարբերել դեմագոգիայից ու պոպուլիզմից: Ո՞ր լրատվամիջոցով հետևել նախընտրական քարոզարշավին: Ինչո՞վ են ընդդիմության լրատվամիջոցները տարբերվում իշխանության լրատվամիջոցներից: Հեռուստատեսությո՞ւնն է ստում, թերթե՞րը, թե՞ կայքերը: Ի՞նչ է նշանակում ազատ և անկախ մամուլ, և կա՞ այն Հայաստանում: Հնարավո՞ր է չափել լրատվամիջոցի կամ լրագրողի ազատությունն ու անկախությունը: Ինչպե՞ս տարբերել քարոզը լուրից: Գաղափարախոսություն, քարոզչություն, գրաքննություն, ապատեղեկատվություն: Ինֆորմացիոն մանիպուլյացիաներ, ինֆորմացիոն աղմուկ, ինֆորմացիոն քաոս: Փաստ, ինֆորմացիա, լուր, եղելություն, դեպք, իրադարձություն, ճշմարտություն. սրանք տարբե՞ր բաներ են: Ովքե՞ր են ինֆորմացիոն պատերազմների զոհերը և ինչպե՞ս բուժել նրանց: Ինչպե՞ս դիմակայել ինֆորմացիոն ճնշումին, հեղեղին, գրոհին:
Այս բոլոր հարցերի պատասխանները լսելու համար հանդիպում ենք այս կիրակի՝ մարտի 12-ին, ժամը 18։30, լրագրող, խմբագիր Գնել Նալբանդյանի հետ պատրաստվելու ընտրություններին եւ ճակատագրի այլ հարվածների։
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ եւ քաղցրավենիք):