Բանակցություններ և բիզնես էթիկետ
Հեղինակ Թամարա Ավանեսյան
«Զարգացման ակադեմիա» խորհրդատվության, ուսուցման և աջակցության հասարակական կազմակերպությունը «Գործարար էթիկա» և «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքերի հեղինակ Թամարա Ավանեսյանի հետ համատեղ կազմակերպում են մեկօրյա սեմինար «Բանակցություններ և բիզնես էթիկետ» թեմայով:
Սեմինարի ընթացքում քննարկելու ենք հետևյալ թեմաները՝
1. Արդյունավետ բանակցությունների ստրատեգիան
2. Հաջողության տակտիկա
3. Այցեքարտեր
4. Բիզնես հեռախոսազրույց և նամակագրություն:
Սեմինարի մեթոդաբանությունը՝
1. Թեմատիկ ինտերակտիվ քննարկումներ
2. Ուսուցողական տեսանյութերի ցուցադրում
3. Հարց ու պատասխան:
Սեմինարի արդյունքում Դուք կկարողանաք՝
1. Մշակել արդյունավետ բանակցությունների ստրատեգիա
2. Ձեռք բերել հաջողակ բանակցողին անհրաժեշտ գիտելիքներ
3. Զարգացնել բիզնես նամակագրության և հեռախոսազրույց վարելու տեխնիկան
4. Ճիշտ ներկայանալ և փոխանակվել այցեքարտերով հանդիպումների ժամանակ:
Սեմինարն օգտակար է ինչպես ներկա գործնական հանդիպումներ վարող մասնագետների, այնպես էլ ապագա բանակցողների, վաճառքի բաժնի աշխատակիցների համար:
Սեմինարը վարում են Տաթևիկ Մխիթարյանը («Զարգացման ակադեմիա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, «Գնումների և մատակարարման կառավարում» դասընթացի հեղինակ, դասընթացավար) և Թամարա Ավանեսյանը (իրավաբան, հաշվապահ, «Գործարար էթիկա» և «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքերի հեղինակ):
Մուտքավճարը՝ 2000 դրամ։
Տեղերը սահմանափակ են: