Other
Կնոջ Կերպարը Համաշխարհային Արվեստում
Դասախոսությունը կվարի արվեստաբան Անուշ Հակոբյանը
Մարդկությունն իր ծննդյան ժամանակներից ունեցել է իրեն հուզող և իր կողմից անվերջ պատկերվող թեմաներ, կերպարներ, որոնցից մեկը, և թերևս առաջինը կնոջ կերպարն է եղել: Կին` Մեծ մայր, կին` Վեներա, կին` Ամազոնուհի, կին` Տիրամայր, կին` Տիրակալ… արվեստի պատմության զարգացման, ժամանակների գեղագիտական, սոցիալական և պատմական գործոնների հետ մեկտեղ փոփոխվել է նաև կնոջ ընկալումն ու կերպարի մեկնաբանումը, կնոջը վերածելով ժամանակների արտացոլման:
Դասախոսության ընթացքում կուսումնասիրենք կնոջ կերպարի մեկնաբանման փուլերը` նախնադարից մինչև մեր օրերի արվեստ:
Մուտքն ազատ է: