Other
Մի կաթիլ բարություն սահմանամերձ գյուղի երեխաներին
Երեխայի աչքերում երջանկության փայլ տեսնելուց ավելի հաճելի զգացմունք չկա: Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կզգաք, եթե այդ ուրախությունը պարգևեք հենց Դուք:
Ընկերնե'ր, եկե'ք միասին օգնենք Արցախի սահմանամերձ գյուղի երեխաներին ուրախությունից պսպղացող աչքերով, նոր դասագրքերով ու տետրերով դիմավորել սկսվող ուսումնական տարին: Այն ինչ մեր համար արդեն սովորական է դարձել, գյուղի Փոքր Հրաշքներին կարող է անսահման ուրախացնել:
Եթե տանն ունեք մանկական գրքեր, պատրաստ եք նվիրել գրենական պիտույքներ, էն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցահասակներին, բերեք #teametime ^_^ Հետո ամբողջը միասին կփաթեթավորենք և միասին կմեկնենք Արցախ: Ցանկացողները կարող են միանալ մեզ և իրենց ձեռքով հանձնել նվերները: