Concert
Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը
Հունիսի 30-ին, ժամը՝ 19:00-ին սիրով հրավիրում ենք
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան ունկնդրելու դասական երաժշտություն:
Երաժշտական հինգշաբթիի հյուրերն են «Արտ Կլասիկ» անսամբլի երաժիշտները:
Գեղարվեստական ղեկավար՝ դոցենտ Էլինա Վանիյան
Նվագակցող` Նունե Մելիք-Վրթանեսյան
Համերգը վարում է` երաժշտագետ Սեդա Շեյրանյանը
Մասնակցությամբ՝ «Վելվետ» լարային քառյակի
Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում կհնչեն ստեղծագործություններ, որոնց
խոսքերի հեղինակը Չարենցն է:
Այս տարի տոնում ենք սիրված բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանը:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ընդմիջմանը ծանոթանալու նաև Տուն-թանգարանի ցուցադրությանը:
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ