«Մոլորված Նյու Յորքում»
«Մոլորված Նյու Յորքում» 12+
(Տրագիկոմեդիա 2 գործողությամբ)
Ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի Թոնի և Պուլիտցերյան մրցանակներին արժանացած «Մոլորված Նյու Յորքում» պիեսը ծավալվում է երկու եղբայրների՝ Ջեյի և Արթիի շուրջ, ովքեր մոր մահից հետո ապրում են իրենց տատիկի և մտավոր խնդիրներ ունեցող մորաքրոջ հետ, մինչ նրանց հայրը ճանապարհորդում է՝ հուսահատորեն փորձելով բավականաչափ գումար հավաքել պարտքերը վճարելու համար։ Ներկայացման ընթացքում երիտասարդ տղաները դասեր են քաղում սիրո, պատասխանատվության և ընտանիքի կարևորության մասին, ինչը նրանց ավելի հասուն է դարձնում:
Թարգմանիչ՝ Ժան Նշանյան
Բեմադրիչ՝ Արման Նշանյան
Կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան
Բեմանկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո - Հովհաննիսյան
Զգեստների ձևավորումը՝ Մարո Փարյան
Դերերերում`
Շաքե Թուխմանյան, Սերգեյ Թովմասյան, Նարինե Գրիգորյան, Ստեփան Ղամբարյան, Ստեփան Հովհաննիսյան, Գագիկ Մովսիսյան, Կարինե Ծատուրյան
Տոմսերի արժեքը՝ 2500, 3000, 3500դր.: