Theater
Տոնազավրը
Հեքիաթ երազանքների իրականացման մասին:
Սա պատմություն է Ուիլյամ Դադևանի և իր դինոզավր ընկերոջ մասին:
Իսկ թե ինչպե՞ս նրանք հանդիպեցին Սուրբ Ծննդյան նախօրեին և
ունեցան կախարդական արկածներ, Ձմեռ պապի, երգող էլֆերի և
հյուսիսային եղջերուների հետ, կարող եք իմանալ՝ մասնակցելով այս
կախարդական հեքիաթի ընթերցանությանը էլֆերի հետ միասին:
Էլֆերը կդիմավորեն երեխաներին և կախարդական սեղանի շուրջ, որը
ցույց կտա Հյուսիսային բևեռը, նրանք կպատմեն Տոնազավրի
պատմությունը: Երեխաները կներգրավվեն հեքիաթի մեջ և ականատես
կլինեն բազում հրաշքների, որոնք տեղի կունենան հենց իրենց աչքի առաջ: