Դուետ/Duet
Մայիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի երաժիշտներ ջութակահար Նիկոլայ Մադոյանը և դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը
կներկայացնեն ֆրանսիական և հայկական երաժշտություն։ Համերգը կազմակերպվում է միջազգային համագործակցության ծրագրերի
շրջանակներում ՝ «Europa Nostra»-ի մասնակցությամբ, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «European Heritage Hub» պիլոտային ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախագծի իրականացման միջոցով:
ՀՀ վաստակավոր արտիստ, վիրտուոզ ջութակահար Նիկոլայ Մադոյանը միջազգային մրցույթների դափնեկիր, Գինեսի գրքի տիտղոսակիր և
Նախագահի մրցանակակիր է։ Նրա ձեռքբերումների թվում են նաև ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե և Երևան քաղաքի Զինանշանի մեդալները։
Վերջերս նա արժանացել է «Ջութակի հարյուրամյակի ասպետ» կոչմանը միջազգային փորձագիտական հանձնաժողովի կողմից:։
Դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը միջազգային մրցույթների դափնեկիր, Քլիվլենդում (ԱՄՆ) դաշնակահարների միջազգային մրցույթի և Լեհաստանում Պադերևսկու անվան միջազգային մրցույթի հաղթող է։ Նիկիտա Մնդոյանցի կատարումները հաճախ հեռարձակվում են France-Musique-ի և Լեհական ռադիոյի եթերում:
Համերգի ծրագիր`
Մորիս Ռավել - «Ջութակի սոնատ թիվ 2»
Ալեգրետտո.
Բլյուզ. Մոդերատո.
Անընդհատ շարժում. Ալեգրո.
Ժյուլ Մասնե «Մեդիտացիա» («Թաիս» օպերայից, մշակում՝ Մ.Մարսիկ)
Ժորժ Բիզե / Ֆրանց Վաքսման «Կարմեն Ֆանտազիա» (մշակում՝ Յ. Հեյֆեց)
Էդուարդ Բաղդասարյան - «Ռապսոդիա»
Աշոտ Արիյան - «Սոնատ ջութակի և դաշնամուրի համար» (Համաշխարհային
պրեմիերա)
Էդվարդ Միրզոյան - «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում»
Մենակատարներ՝
Նիկոլայ Մադոյան, ջութակ
Նիկիտա Մնդոյանց, դաշնամուր
On May 4th, renowned musicians violinist Nikolay Madoyan and pianist Nikita Mndoyants will present French and Armenian music at the Aram Khachaturian Concert Hall.
The concert is organized as part of the international cooperation projects led by Europa Nostra, by the EU-funded pilot project European Heritage Hub and by the French Embassy in Armenia. Honored artist of the RA virtuoso violinist Nikolay Madoyan is a laureate of many international competitions, the Guinness Book title holder, and a recipient of the President’s Prize award. He holds the Gold Medal of the Ministry of Culture of the RA and the Medal of the Coat of Arms of the City of Yerevan. He was recently awarded the Knight of Centenary of Violin title by the International Expert Committee. A laureate of international competitions, pianist Nikita Mndoyants is a winner of the Cleveland International Piano Competition (USA) and the Paderewski International Piano Competition (Poland). Nikita Mndoyants is well known on France-Musique airwaves as well as Polish Radio.
Concert program
Maurice Ravel - Violin Sonata No. 2
Allegretto.
Blues. Moderato.
Perpetuum mobile. Allegro.
Jules Massenet (arr. M. Marsick) - Meditation (From the opera Thaïs)
George Bizet/Franz Waxman (arr. J. Heifetz) - Carmen Fantasie
Eduard Baghdasaryan – Rhapsody
Ashot Ariyan - Sonata for Violin and Piano (World Premiere)
Edvard Mirzoyan - Introduction & Perpetuum Mobile
Soloists:
Nikolay Madoyan, violin
Nikita Mndoyants, piano